Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում կայացած «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։
1։1 հաշվով ավարտված խաղում 37-ամյա կիսապաշտպանն «Ինտերի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման։
«Ինտերը» հաղթանակը բաց էր թողել վերջին րոպեներին։ 47-րդ րոպեին սեփական դարպասը գրավել էր «Վերոնայի» պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը։ Ավելացված ժամանակում հյուրերի պատասխան գոլը խփել էր շոտլանդացի հարձակվող Քիրոն Բոուին։
Հանդիպումից հետո «Ինտերը» նաև ստացել է չեմպիոնական գավաթը։ Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախորդ տուրում էր ապահովել չեմպիոնի կոչումը։
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հավաքել է 73 միավոր։