ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հաստատել են ԿԺԴՀ-ի միջուկազերծման ընդհանուր նպատակը, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությունում։
Փաստաթղթում նշվում է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդները համաձայնել են, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, ինչպես նաև կոչ են արել ապահովել նավարկության ազատությունը Հորմուզի նեղուցում։