ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ Իրանում պատերազմի և էներգետիկ ճգնաժամի պատճառով երկրները զանգվածաբար վերադառնում են ածխի օգտագործմանը։
Հորմուզի նեղուցով հեղուկացված բնական գազի մատակարարումների խափանումների ֆոնին Թայվանը, Հյուսիային Կորեան, Հնդկաստանը և այլ պետություններ կրկին գործարկում են ածխային էլեկտրակայանները։ Իտալիայում ածխային հզորությունները բերվել են պատրաստվածության ռեժիմի։
Պարբերականի տվյալներով՝ ածխի համաշխարհային գներն արդեն աճել են 12%-ով, իսկ դրա պահանջարկը 2026 թվականին կարող է ոչ թե նվազել, այլ հակառակը՝ աճել։