Իրանը ճգնաժամի կարգավորման 10 կետանոց ծրագիրը «կարմիր գիծ» է անվանում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանը՝ որպես Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ դիմակայության հաղթող կողմ, որոշում է ապագա հակամարտության կարգավորման պայմանները: Այս կարծիքը հայտնել է Իրանի խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Սալեհ Ջոքարը՝ ընդգծելով, որ 10 կետանոց ծրագիրը «կարմիր գիծ» է Իսլամական Հանրապետության համար:
«Պայմանները որոշում է այն երկիրը, որը հաղթել է մարտադաշտում, այլ ոչ թե այն երկրի կառավարությունը, որը ձախողել է, չի կարողացել հասնել իր նպատակներին և միայն ավերածություններ է բերել։ Հետևաբար, ամերիկացիները պետք է ընդունեն մեր պայմանները», – ասել է նա «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
Ջոքարը հավելել է, որ Իրանի 10 կետանոց պայմանները «կարմիր գիծ են ցանկացած բանակցությունների համար»։