Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չէ նորություններից
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԲՀԿ առաջնորդի վերջին հայտարարություններին:
«Պատերազմի եռագլուխ կուսակցության համապատասխան անդամ Գագիկ Ծառուկյանը փորձել է անդրադառնալ առողջապահական թեմաների, բայց քանի որ հեռախոս չունի, տեղյակ չի Հայաստանի վերջին տարվա նորություններին ու ինչ-որ անհասկանալի դիտարկումներ է արել:
Այնուամենայնիվ , մի քանի հակադարձ դիտարկում -առաջարկ անեմ բարոկկո սրահում հավաքվածներին
1. Ապահովագրության և պետպատվերի շրջանակում փոխհատուցված և փոխհատուցվող գումարներից ինչու՞ բժիշկներին պատշաճ չեք վճարում ձեզ պատկանող ԲԿ-ներում:
2. Ձեր` պետական հիվանդանոցներ ունենալու առաջարկին համապատասխան` վերադարձրեք «Մարգարյան ծննդատունը» և «Իզմիրլյան կենտրոնը»: Պատրա՞ստ եք:
3. Ձեր իշխանության օրոք են մարդիկ վարկեր վերցրել և մնացել հիվանդանոցների դռանը, իսկ պետական բուժկենտրոնները հասցվել են սնանկացման և կոպեկներով սեփականաշնորհվել:
Պրն. Չարչյան, քաղաքականությամբ զբաղվելու ձեր անփառունակ և քրեական գործով ավարտված փորձերը տխրություն են առաջացնում…
Պարոն Ծառուկյան, հասկանում եմ` ծանր եք տանում, որ առողջության ապահովագրության շնորհիվ չեք կարողանում ժողովրդին նախընտրական շրջանում վիրահատությունների տեսքով ընտրակաշառք բաժանել, բայց մարսեք այդ հանգամանքը.ժողովուրդն իր մեջքին պետություն ունի:
Հ. Գ.` առողջ եղե´ք և երևի, թե հեռախոս պահեք, որ Հայաստանի նորություններից այդքան հետ չմնաք»,- գրել է Ավանեսյանը: