Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

17.05.2026 | 15:39

Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն և այս իշխանությունը թմրանյութ է բերել ամեն մի դպրոց։ Այս մասին Չարենցավանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Սրա՞ համար եք քվեարկել այս մարդկանց համար։ Էլ չեմ խոսում ազգային հարցերի մասին, չեմ խոսում Արարատ- Արագած բանավեճի մասին, չեմ խոսում իրենց ծրագրերում եկեղեցու դեմ պայքարը ամրագրելու մասին։ Մինչև ո՞ւր։ Հիմա հարց է առաջանում՝ ինչի՞ համար են սա անում։ Ես ողջամիտ, այսպես ռացիոնալ բացատրություն այս ամենին չունեմ։

Մեկ-մեկ ուզում եմ հասկանալ, թե լավ, սրա տակը ինչ-որ մի տրամաբանություն կա՞, թե՞ չկա։ Չեմ տեսնում»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսնայութում։

Leave a comment