Դրվագներից 1-ով Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն անցնում են Եռաբլուրին հարակից հողերը սեփականաշնորհելու գործով: Այս մասին այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ։
Նա զարմանք է հայտնել, որ նախկին նախագահները «դեռ խոսում են հայրենիքից ու հայրենասիրությունից»։
«Մենք այդ հողերի մի մասը հետ ենք բերել արդեն, մյուս մասն էլ հետ ենք բերելու»,- ասել է վարչապետը։