Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 5-ին Մոսկվայում կկայանա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում», – ասել է նա։