Տաշիրում ՔՊ–ի քարոզարշավի խոչընդոտման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

https://arm.sputniknews.ru/20260517/tashirum-qpi-qarvozarshavi-khvochyndvotman-depqi-artiv-nakhadzernvel-e-qreakan-varujt-qk-102275863.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1114/80/11148043_56:0:943:665_1920x0_80_0_0_bc058b7bdab7f0c37043ba6e3ff2f7d3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տաշիր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, քարոզարշավ, քրեական գործ

տաշիր, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), «ուժեղ հայաստան» կուսակցություն, քարոզարշավ, քրեական գործ

Բաժանորդագրվել

Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Լոռու մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի խոչընդոտման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը հոդվածով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16–ին Տաշիր համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կողմնակիցները փակել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համախոհների ճանապարհը։

Նրանք վանկարկել են «Սամվել, վարչապետ»։ Լոռիում ՔՊ–ի քարոզարշավը գլխավորող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (արձակուրդում է գտնվում) դրանից հետո սկսել է մեքենայից բղավել, որ նրանց գործողությունները քրեորեն պատժելի են։

Քննչական կոմիտեի տվյալներով` «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայր ում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել ՔՊ–ի քարոզարշավի մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:

Leave a comment