ՀՀ ՄԻՊ–ն իրավասու մարմիններից պարզաբանումներ կպահանջի «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքի հետ կապված:
Նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաև ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։
Մտահոգիչ է և այն, որ խոսքը ազատությունից զրկված անձի մասին է, որի նկատմամբ պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու նրա անվտանգությունն ու առողջական վիճակին համարժեք խնամքը։ Այս մասին գրել է Անահիտ Մանասյանը։
Հիշեցնենք՝ պաստառ պոկելու համար ձերբակալված անձը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել։