Երևանի Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Երևանի Փարպեցի փողոցում կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, մայիսի 16-ին՝ ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

ՆԳՆ-ից   հայտնեցին, որ ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանում խուլիգանություն կատարելու համար կասկածվողը ներկայացել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին:

Leave a comment