ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ՌԴ-ից դեպի Հայաստան չվերթներ են չեղարկվել, հետաձգվել ԱԹՍ-ների հարվածների ֆոնին։ Հաղորդվում է՝ ուշացումով Երևան կհասնեն «Աերոֆլոտ»-ի՝ Մոսկվայից 2 չվերթ, Սոչիից 1 չվերթ, ինչպես նաև Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների՝ Միներալնիե Վոդիից երկու և Կրասնոդարից երկու չվերթեր։ Հաղորդում է Sputnik Արմենիա-ն։
Ուշացումով կժամանի նաև Լառնակայից եկող (Wizz Air) ինքնաթիռը, չեղարկվել է նաև Կապան–Երևան ներքին չվերթը։