Պաստառ պոկելը ձերբակալելու հիմք չէ. իրավաբանները` հոգեբուժարանում մահվան դեպքի մասին

https://arm.sputniknews.ru/20260517/pastar-pvokely-dzerbakalelu-himq-che-iravabannery-hvogebuzharanum-mahvan-depqi-masin-102273424.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2251/65/22516503_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d5c4b5b47d351ea52a8eda8483c69303.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ինքնասպանություն, պաստառ, ազգային ժողովի ընտրություններ

նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոց, ինքնասպանություն, պաստառ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Տղամարդը ձերբակալված էր և գտնվում էր Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Պաստառ պոկելը ՀՀ օրենսդրությամբ չի կարող քրեական վարույթ նախաձեռնելու հիմք ծառայել կամ առավել ևս՝ անձին քրեադատավարական կարգով ձերբակալելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպաններ նախաձեռնությունը` անդրադառնալով մայիսի 16-ին Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձի ինքնավնասման դեպքին։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, այնուհետև նա տեղափոխվել էր Նուբարաշենի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, որտեղ և մահացել էր։

«Հայաստանում ձևավորվել է մի իրականություն, որում իրավապահ համակարգը վերածվել է քաղաքական սպասարկման գործիքի, իսկ օրենքը՝ կամայական մեկնաբանությունների առարկայի։ Երբ վարչական բնույթի արարքի համար մարդուն ենթարկում են քրեական հետապնդման մեթոդներին, դա արդեն ոչ թե իրավական գործընթաց է, այլ պետական բռնաճնշում»,– ասված է Հինգ իրավապաշտպաններ նախաձեռնության հայտարարությունում։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո նրան տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն:

Առողջապահության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնցին, որ քաղաքացին մասնագետների կողմից ենթարկվել է նախնական զննության և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ։

«Ցավոք, տեղի է ունեցել ինքնավնասման ավարտուն գործողություն, որը կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում։ Բժշկական անձնակազմն անմիջապես արձագանքել է իրավիճակին և իրականացրել անհրաժեշտ շտապ միջոցառումները, սակայն, ցավոք, պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել»,– հայտնեցին առողջապահության նախարարությունից։

Leave a comment