https://arm.sputniknews.ru/20260515/20-tarin-bavakan-e-trampy-irani-mijukajin-tsragri-dadarecman-masin-102225310.html
20 տարին բավական է. Թրամփը` Իրանի միջուկային ծրագրի դադարեցման մասին
20 տարին բավական է. Թրամփը` Իրանի միջուկային ծրագրի դադարեցման մասին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից: 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T15:49+0400
2026-05-15T15:49+0400
2026-05-15T15:50+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
միջուկային ծրագիր
թեհրան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_0:320:3072:2048_1920x0_80_0_0_bdffe509e45a3d69f6b67031e73966c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ պատրաստ է համաձայնության տալ 20 տարով Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը:Թրամփի խոսքով՝ առաջարկներն ուսումնասիրելիս ինքը կարդում է առաջին նախադասությունը, և եթե դա իրեն դուր չի գալիս, ապա դեն է նետում ամբողջ տեքստը:«Դե, ես նայեցի այն։ Եթե ինձ դուր չի գալիս առաջին նախադասությունը, պարզապես դեն են նետում մնացածը։ Ո՞րն էր առաջին նախադասությունը: Այնտեղ անընդունելի ձևակերպում կար։ Քանի որ նրանք պետք է լիովին համաձայնեն՝ ոչ մի միջուկային զենք», – ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Թեհրանի վերջին առաջարկներին Վաշինգտոնի արձագանքի վերաբերյալ հարցին։Թրամփը բացառել է Իրանին միջուկային հարված հասցնելըԱվելի վաղ «Tehran Times» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից: Նշվում էր, որ ԱՄՆ-ն մերժել Է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում:Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցի գոտում հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների պատասխանը: Ամերիկյան «The Wall Street Journal»-ի աղբյուրների տվյալներով` Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչպես պնդում է Վաշինգտոնը։ Ըստ պարբերականի` իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ 20 տարով, ինչպես պահանջում է ԱՄՆ–ն։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_16ca23307c8fcb49f411a12e28b54556.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, թեհրան
ամն, իրանի իսլամական հանրապետություն, միջուկային ծրագիր, թեհրան
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ պատրաստ է համաձայնության տալ 20 տարով Իրանի միջուկային ծրագրի դադարեցմանը:
«20 տարին բավական է։ Բայց նրանց երաշխիքների մակարդակը … դա պետք է լինի իրական 20 տարի», – ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփի խոսքով՝ առաջարկներն ուսումնասիրելիս ինքը կարդում է առաջին նախադասությունը, և եթե դա իրեն դուր չի գալիս, ապա դեն է նետում ամբողջ տեքստը:
«Դե, ես նայեցի այն։ Եթե ինձ դուր չի գալիս առաջին նախադասությունը, պարզապես դեն են նետում մնացածը։ Ո՞րն էր առաջին նախադասությունը: Այնտեղ անընդունելի ձևակերպում կար։ Քանի որ նրանք պետք է լիովին համաձայնեն՝ ոչ մի միջուկային զենք», – ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով Թեհրանի վերջին առաջարկներին Վաշինգտոնի արձագանքի վերաբերյալ հարցին։
Ավելի վաղ «Tehran Times» թերթը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանություններն ամբողջությամբ մերժել են հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը, որը բաղկացած է 14 կետից: Նշվում էր, որ ԱՄՆ-ն մերժել Է Իրանի բոլոր առաջարկները և հավատարիմ է մնացել ճնշումների իր քաղաքականությանը, հատկապես Իրանի միջուկային ծրագրի հարցում:
Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցի գոտում հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկների պատասխանը: Ամերիկյան «The Wall Street Journal»-ի աղբյուրների տվյալներով` Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչպես պնդում է Վաշինգտոնը։ Ըստ պարբերականի` իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման դադարեցմանը, բայց ոչ 20 տարով, ինչպես պահանջում է ԱՄՆ–ն։