Ամփոփվել է Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը. հայտնի են հաղթողները


ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ծաղկաձորում կայացել է Հայաստանի ձյան վոլեյբոլի տղամարդկանց և կանանց առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են տղամարդկանց 8 և կանանց 10 թիմեր, որոնք ներկայացրել են Հայաստանի տարբեր քաղաքներ և ակումբներ։


 


«Երևան» մարզական ակումբի տղամարդկանց թիմը հաղթել է բոլոր մրցակիցներին և ճանաչվել առաջնության չեմպիոն: Երևանի «Նոր Նորք» և «Սոֆթ» թիմերը, հաջող խաղ ցուցաբերելով, համապատասխանաբար գրավել են երկրորդ և երրորդ տեղերը։


 


Կանանց առաջնությունում ևս չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Երևան» մարզական ակումբը. կանանց թիմը բոլոր մրցակիցներին հաղթել է 2:0 հաշվով: Երկրորդ տեղը գրավել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմը, իսկ երրորդ տեղում «Աջափնյակ» թիմն է:


 


Մրցանակային տեղեր գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով, գավաթներով և դրամական խրախուսանքով:


 


 


 


 


Leave a comment