Միջազգային մամուլում լայնորեն քննարկվում է Սամվել Կարապետյանի որդու՝ հայ կանանց «առնչվող» հայտարարությունը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը հայտնվել է միջազգային մամուլի էջերին․ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում կստեղծվի Սեքսի նախարարություն՝ երկրում «անբավարարված կանանց» բացակայությունն ապահովելու համար, գրավել է նաև մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների ուշադրությունը:

Բազմահազարանոց լսարան ունեցող կայքերն անդրադարձել են Սարգիս Կարապետյանի խոսույթին և Սեքսի նախարարություն բացելու անհրաժեշտության մասին հայտարարությանը, որոնք սկսել են մեկնաբանել շատ օգտատերեր՝ ծաղրի առարկա դարձնելով հայ կանանց և տղամարդկանց։

▪️ The Daily Star
Կանանց անկողնային դժգոհության խնդիրը լուծելու և Հայաստանում ծնելիության մակարդակը բարձրացնելու համար առաջարկվել է ստեղծել Սեքսի նախարարություն։

Շատերը քննադատել են առաջարկները՝ խոստումը որակելով կանանց նկատմամբ ատելության դրսևորում և «սեռական կրքից» դրդված հայտարարություն, որ միջին տարիքի կանանց քաղաքական ակտիվության աճը ննջասենյակում բավարար ժամանակ չանցկացնելու հետևանք է։

▪️ OC Media.
Սամվել Կարապետյանի որդին խոստանում է, որ իրենց կառավարության օրոք Հայաստանում անբավարարված կանայք չեն լինի։

▪️  Aweil News Agency

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սարգիս Կարապետյանը հայտարարել է, որ կանանց գոհունակությունն ապահովելու համար կստեղծվի Սեքսի նախարարություն: Նա նաև ասել է, որ սա կարող է օգնել Հայաստանին ավելի շատ երեխաներ ունենալ, քանի որ երկրի բնակչությունը նվազում է։

▪️ Business News Europe

Կալանավորված ռուս-հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից հիմնադրված նոր հայկական քաղաքական կուսակցության բարձրաստիճան անդամը հայտարարել է, որ երկրում դժգոհ կանայք չեն լինի, եթե իրենց շարժումը իշխանության գա: Այս հայտարարություններն արել է միլիարդատիրոջ որդին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Սարգիս Կարապետյանը, որը նախատեսում է մասնակցել 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

▪️ABDPost
Հայաստանում կստեղծվի Սեքսի նախարարություն՝ դժգոհ կանայք չլինելու համար։

Leave a comment