ՀՀ–ում սոսինձ արտադրողն ընդլայնել է արտահանումը ՌԴ և ցանկանում է դուրս գալ ԱՄԷ շուկա

https://arm.sputniknews.ru/20260517/hhum-svosindz-artadrvoghn-yndlajnel-e-artahanumy-rd-ev-cankanum-e-durs-gal-ame-shuka-102241637.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102234620_4:0:1500:1122_1920x0_80_0_0_cb64089ed780f4afe934168f9592ee30.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, սոսինձ, ռուսաստան, արտադրություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

հայաստան, սոսինձ, ռուսաստան, արտադրություն, արաբական միացյալ էմիրություններ (ամէ)

Բաժանորդագրվել

Ձեռնարկությունն աշխատում է ներմուծվող հումքով, որը թանկացել է Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Չնայած դրան` ընկերությունը փնտրում է նոր շուկաներ և ուզում է ընդլայնել տեսականին:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանում սոսինձ արտադրող «SodoBond»-ն ընդլայնել է արտահանումը Ռուսաստան և պատրաստվում է դուրս գալ Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա:

Ընկերությունն արդեն 2-3 տարի արտադրանք է արտահանում ռուսական շուկա։ Ռուսաստանում նավթաքիմիան և դրա հիմքով արտադրությունները զարգացած են, բայց հայկական ընկերությունը կարողացել է տեղ գտնել «սուպեր սոսինձների» վաճառքի համար, ընդ որում՝ ապրանքը մատակարարում է և՛ իր ապրանքանիշով, և՛ այլ ընկերությունների պատվերով։

«Նաև այնպես է լինում, որ մենք սոսինձ ենք արտադրում ռուսական ապրանքանիշների համար, որը հետո Ռուսաստանից ներկրում են Հայաստան», – Երևանում anckacvwx «Construction Expo 2026» ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության հիմնադիր Ազատ Աղաջանյանը։

Ընկերության մատակարարման շղթաները մի փոքր բարդացել են Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով։ Հայաստանում սինթետիկ պոլիմերներ չեն արտադրվում, ուստի ստիպված են աշխատել ներմուծվող հումքով։ Նախկինում սոսնձի բաղադրիչների մի մասը մատակարարվում էր Իրանի տարածքով, այժմ բերվում են Սև ծովով և վրացական «Փոթի» նավահանգստով։ Ինքնարժեքի վրա ավելի է ազդել նավթի համաշխարհային գնաճը։ Այդ պատճառով, ինչպես նշեց Աղաջանյանը, պետք է մատակարարումների համար մի քանի պահուստային երթուղիներ կարգավորել (թեկուզ ավելի բարձր գնով)՝ դրանց շարունակականությունը ապահովելու համար։

«Մեր սոսինձները ներկայացված են Մոսկվայում և Պետերբուրգում, Կրասնոդարի երկրամասում և Ղրիմում։ Արտահանում ենք Բելառուս, հարցումներ ունենք նաև Ղազախստանից, պարզապես այդ ուղղությամբ դեռևս կանոնավոր լոգիստիկա չի հաստատվել», – ասաց Աղաջանյանը։

Նրա խոսքով` այս տարի պատրաստվում են արտահանել Վրաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ։

«Նշեմ, որ Թբիլիսիի մի շարք խոշոր վաճառակետերում արդեն ներկայացված են հայկական այլ արտադրողների սոսինձներ, այնպես որ հույս ունեմ, որ մենք էլ այնտեղ տեղ կունենանք։ Ինչ վերաբերում է Էմիրություններին, ապա փորձում ենք պայմանավորվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի օժանդակեն ցուցահանդեսներին մասնակցելու համար ։ Սա նոր շուկայում աշխատելու առաջին քայլն է», – ասաց Աղաջանյանը։

Նա հավելեց՝ վերջին երկու տարում ընդլայնել է արտադրական գիծը՝ սիլիկոնե հերմետիկների արտադրություն է սկսել, առաջիկայում նախատեսում է սիլիկոնային-պոլիուրեթանային հիմքով հիբրիդների արտադրություն կազմակերպել։

Leave a comment