Պետք են ապացույցներ․ «Հայաստան» դաշինքը ընտրական հարկադրանքի դեպքերով փաստեր է հավաքում

https://arm.sputniknews.ru/20260515/petq-en-apacujcner-hajastan-dashinqy-yntrakan-harkadranqi-depqervov-paster-e-havaqum-102230915.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102212677_10:0:970:720_1920x0_80_0_0_faecc726c264f236350831751c776461.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ընտրություններ, «հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, խախտում, ընտրակաշառք

ընտրություններ, «հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, քարոզարշավ, խախտում, ընտրակաշառք

Բաժանորդագրվել

Քաղաքական ուժից ընդգծել են, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրելուն հարկադրելը հանցագործություն է։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը որոշել է փաստահավաք գործունեություն սկսել անձանց խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել հարկադրելու դեպքերով։ Այս մասին դաշինքը հայտարարություն է տարածել։

«Տեղեկություններ են ստացվել, որ պետական և ՏԻՄ մարմինների աշխատակիցներին հարկադրում են հունիսի 7-ի ընտրություններում քվեարկել իշխող կուսակցության օգտին` սպառնալով ազատել աշխատանքից։ Այդ գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու և վերահսկողության տպավորություն ստեղծելու նպատակով կազմվում են աշխատակիցների ցուցակներ։ Մենք փաստահավաք գործունեություն ենք սկսել, որպեսզի այդ ամենը բացահայտվի ու կանխարգելվի»,- ասված է հայտարարությունում։

Ահազանգող անձանց խնդրում են հնարավորության դեպքում հավաքել իրավախախտման վերաբերյալ ապացույցներ՝ սպառնալիքներ հնչեցնող անձանց ինքնությունը բացահայտող տվյալներ, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերով արձանագրված տեղեկություններ։ Քաղաքական ուժից ընդգծում են, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրելուն հարկադրելը հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ 4-8 տարի ժամկետով ազատազրկում։

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունն առաջարկում է 100–օրյա իշխանություն և նոր ընտրություններ

«Հայաստան» դաշինքն ընտրողներին հիշեցրել է՝ ընտրությունը գաղտնի է, իսկ գաղտնիության խախտումը՝ հանցագործություն։ Ընդգծել են՝ ոչ ոք իրավունք չունի վերահսկել անձի քվեարկությունը։

Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։

Leave a comment