Այն ընտանիքներին, որոնք կունենան 5-րդ երեխան, հիմնադրամը տրամադրելու է բնակարան․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել․

«Մենք ստեղծելու ենք «Ազգային վերածնունդ» հիմնադրամը, որի նպատակը մեր երկրի աղետալի ժողովրդագրական վիճակը կասեցնելն ու բազմազավակ ընտանիքները խրախուսելն է լինելու։

Յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխայի համար հիմնադրամը տրամադրելու է 2 միլիոն դրամի աջակցություն։

Այն ընտանիքներին` որոնք կունենան հինգերորդ երեխան, հիմնադրամը տրամադրելու է ամենակարևորը՝ բնակարան։ Անվճար բնակարան»։

 

—00—ԼԱ

 

Leave a comment