Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ


Միջազգային

Այսօր Թուրքիան հայտնեց իր տարածքում «իրաքցի ահաբեկչի» բռնելու եւ ԱՄՆ-ն փոխանցելու մասին:

Եվ ահա, իրնական աղբյուրները հայտնում են, թե իրականում ում են բռնել:

«Թուրքիայում ձերբակալված իրաքյան դիմադրության հրամանատարը հանձնվել է ՀԴԲ-ին»,- հայտնում է աղբյուրը` մանրամասնելով.

«Իրաքում իսլամական դիմադրության ուժերի հրամանատարներից մեկը՝ Մուհամմադ Բաքիր ալ-Սաադին, ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից թուրքական օդանավակայանում՝ Մոսկվա մեկնելու նախատեսված չվերթով։

Ալ-Սաադին, որը երկու օր մնացել էր Թուրքիայում՝ սպասելով իր հաջորդ չվերթին, այնուհետև հանկարծակի ձերբակալվել է թուրքական անվտանգության ուժերի կողմից օդանավակայանում և մի քանի օր անց հանձնվել ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ)։

Ըստ The New York Times-ի՝ ԱՄՆ դաշնային իշխանությունները քրեական գործ են հարուցել իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարի դեմ՝ Միացյալ Նահանգներում հրեական թիրախների վրա հարձակում պլանավորելու մեղադրանքով»։

Այսպիսով, այս կերպ Անկարան բացահայտորեն հանդես է գալիս Իրանի դեմ եւ ԱՄՆ-ի օգտին: Իհարկե, կարդարանան, թե մեկնք այդ անձին գիտեինք որպես ահաբեկիչ: Բայց հաստատ Թեհրանում նման արդարացումներին չեն հավատա` վստահ լինելով, որ Անկարան պարզապես կեղտոտ խաղերի մեջ է ընդդեմ Թեհրանի եւ Վաշինգոտնի օգտին:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment