ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին: Այս մասին 24News-ին փոխանցեցին ՆԳՆ-ից:
Քննչական կոմիտեում նախաձեռնված քր. վարույթ դեռևս չկա:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Տաշիր խոշորացված համայնքի Մերձավան և Նորաշեն գյուղերում, որտեղ քարոզարշավ էր իրականացնում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու մի խումբ ՔՊ-ականներ։ Իրենց իսկ կողմից տարածված տեսանյութերում երևում է, որ ՔՊ-ական ավտոերթին ու քայլերթին զուգահեռ մի խումբ մարդիկ հավաքված պարզապես վանկարկում են «Սամվե՛լ, վարչապե՛տ»:
Տեղի ունեցած միջադեպին անդրադարձել են և´ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանը, և´ «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը:
Մերի Մանուկյան
—00—ԼԱ