Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մենք ունենք հզոր մշակույթ, բայց բիզնեսի մասով կաղում ենք, դժվարանում ենք ճիշտ մատուցել, ճիշտ «վաճառել» հատկապես դրսում… Թանգարանը պահոց չէ, այն կենդանի օրգանիզմ է»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Բելլա Իսահակյանը:

Մայիսի 16-ին նշվում է «Թանգարանային գիշերը», և մեր զրուցակիցը նկատում է՝ այն հաջող կերպով ադապտացվել է Հայաստանում և վերածվել տոնի.«Անգամ նորածինների հետ են գալիս թանգարան»:

Խոսելով թանգարան այցելելու մշակույթից՝ Բելլա Իսահակյանը նկատում է, որ այցելուների թվի աճ կա, միևնույն ժամանակ ընդգծում. «Մերոնցից շատերը պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են»:

Նա անդրադառնում է այն խնդրին, որ բուհերի դիմորդների համար «Թանգարանային գործն» այսօր գրավիչ չէ. «Պատճառը, իհարկե, թանգարանների աշխատակիցների ցածր աշխատավարձերն են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան

Leave a comment