Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել մեծ երթի. ի՞նչ է կատարվում

https://arm.sputniknews.ru/20260516/lvondvonum-tasnjak-hazaravvor-mardik-durs-en-ekel-mets-erti-inch-e-katarvum-102263531.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Десятки тысяч человек вышли в Лондоне на протесты. Происходят стычки с полицией и задержания.

Sputnik Արմենիա

Десятки тысяч человек вышли в Лондоне на протесты. Происходят стычки с полицией и задержания.

2026-05-16T17:37+0400

true

PT0M36S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102259919_240:0:1680:1080_1920x0_80_0_0_1db9154cd10577f713b0edb5d74fec19.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео

տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Հավաքին ներկա են հազարավոր ոստիկաններ՝ մեքենաներով և ձերբակալվածներին տեղափոխող հատուկ տրանսպորտով։ Ոստիկանական ուղղաթիռը պտտվում է ցուցարարների վրայով։

Լոնդոնի Ռասել հրապարակի մոտ հավաքվել են Անգլիայի և Միացյալ Թագավորության այլ մասերի դրոշներով ցուցարարներ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նրանք քննադատում են վարչապետ Կիր Սթարմերի ներգաղթային քաղաքականությունը և հանդես են գալիս ընդդեմ Մեծ Բրիտանիայի իսլամացման։

Հանրահավաքի կազմակերպիչ Սթիվեն Յաքսլի-Լենոնը (հայտնի է որպես Թոմի Ռոբինսոն) կոչ է արել իր կողմնակիցներին անտեսել երկրի ղեկավարության սպառնալիքները և հայտարարել է Լոնդոնը «մոլորակի ամենամեծ հայրենասերների ծովով» լցնելու մտադրության մասին։ Շարժման 11 կողմնակիցների նախկինում արգելվել էր մուտք գործել երկիր։

RT-ի տվյալներով՝ տեղի են ունենում բախումներ ոստիկանության հետ և ձերբակալություններ։

Զուգահեռաբար Լոնդոնի մեկ այլ հատվածում հակացույցի են հավաքվել ձախակողմյան և իսլամական ակտիվիստներ: Նրանք դեմ են միգրացիայի սահմանափակմանը և կարծում են, որ Բրիտանիան պետք է փախստականներ ընդունի։ Նրանք նաև կարգախոսներ են հնչեցնում՝ ի պաշտպանություն Պաղեստինի և Գազայի հատվածում հրադադարի։

Վարչապետ Սթարմերը, որը կարող է հրաժարական տալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, ցուցարարներին մեղադրել է «ատելություն և երկպառակություն սերմանելու» մեջ:

Կարգուկանոնն ապահովելու համար ոստիկանությունն աննախադեպ գործողություն է ծավալել՝ ներգրավելով չորս հազար աշխատակիցների, զրահատեխնիկա և ուղղաթիռներ, ինչպես նաև ծառայողական շներ և հեծելազոր: ԶԼՄ-ների տվյալներով՝ կարգուկանոնի ապահովումը բյուջեի վրա կնստի 4,5 մլն ֆունտ ստեռլինգ (6 մլն դոլար):

Անցյալ տարի Լոնդոնում տեղի էր ունեցել «Միավորենք թագավորությունը» կարգախոսով քայլերթ՝ ընդդեմ միգրացիայի և երկրի իսլամացման: Այդ ժամանակ փողոց էր դուրս եկել 110 հազար մարդ։ Ցուցարարներն անցել էին կառավարական գլխավոր հաստատությունների մոտով։ Բախումներ էին տեղի ունեցել նաև ոստիկանության հետ, արդյունքում իրավապահները ուժ էին կիրառել։

Leave a comment