Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում սկսվել են եռակողմ բանակցություններ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ։
Այս մասին հայտարարել է ուկրաինական բանակցային պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը։
«Բանակցային գործընթացը սկսվել է եռակողմ ձևաչափով՝ Ուկրաինա, ԱՄՆ և Ռուսաստան։ Աշխատանքներն այժմ կընթանան առանձին խմբերով՝ կենտրոնանալով որոշակի ոլորտների վրա, որից հետո նախատեսվում է դիրքորոշումների համատեղ համաժամեցում»,- հայտարարել է նա։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը։