Քննություն չեք հանձնի. Փաշինյանը վարորդականից զրկված անձանց «գործարք» առաջարկեց

https://arm.sputniknews.ru/20260516/qnnutjun-cheq-handzni-pashinjany-varvordakanic-zrkvats-andzanc-gvortsarq-arajarkec-102252295.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Փաշինյանը վարորդների հետ պայմանավորվեց

Sputnik Արմենիա

Փաշինյանը վարորդների հետ պայմանավորվեց

2026-05-16T12:00+0400

true

PT1M38S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102251657_0:0:721:540_1920x0_80_0_0_a9526bfcaada0ed467c656956e0bb554.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

նիկոլ փաշինյան, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Վարչապետը վարորդական իրավունքից զրկված անձանց համաձայնությունը ստանալով` ընդգծեց` հարցը կդնեն հանրային քննարկման։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ, ՀՀ ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկված են վարորդական իրավունքից, առաջարկ արեց. քննություն չեն հանձնի վարորդական վկայականի իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։

Ավելի վաղ այս վարորդները Փաշինյանի հետ հանդիպման էին գնացել նաև Շենգավիթ վարչական շրջանում իրականացված քարոզարշավի ժամանակ։ Վարորդները մայիսի 12-ին հայտարարում էին, որ իրենք ուղղակի սխալ են թույլ տվել, հանցագործներ չեն, ուղղակի որոշակի խմածություն է եղել։ Խնդրում էին, որպեսզի քննություն չհանձնեն, քանի որ հարցաշարի 70 տոկոսը չեն հասկանում, բազմաթիվ բառեր իրենց հասու չեն։ Այդ ժամանակ Փաշինյանը հստակ ընդգծեց` օրենսդրությամբ այդպես է սահմանված, այլ տարբերակ չկա, քան գնալ և 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։

«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ` 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում վարորդական իրավունքից չզրկվելու դեպքում, հաջորդ տարի կրկին կունենա 13 բալ։ Կա մի բայց` եթե այդ բալերն ինչ–ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը վարորդական իրավունքից զրկված անձանց համաձայնությունը ստանալով` ընդգծեց` հարցը կդնեն հանրային քննարկման։

Ուրախացած վարորդները Փաշինյանի այս հայտարարությունից հետո սկսեցին բղավել. «Նիկոլ, վարչապետ»։

Leave a comment