«Հիմա ձեր վարորդական իրավունքները 1 տարի անց հենց վերականգնվեն, քննություն չեք հանձնի, բայց այդ տարվա համար տվյալ վարորդներին տրվում է 6 բալ` 13-ի փոխարեն։ Այդ մեկ տարվա ընթացքում վարորդական իրավունքից չզրկվելու դեպքում հաջորդ տարի կրկին կունենաք 13 բալ։ Կա մի բայց. եթե այդ բալերն ինչ-ինչ պատճառներով զրոյանան, ապա այլ տարբերակ չկա, քան քննություն հանձնելը»,- ասաց ՀՀ վարչապետի թեկնածու Փաշինյանը։
Վարորդական իրավունքից զրկված անձանց համաձայնությունը ստանալով` նա ընդգծեց` հարցը կդնեն հանրային քննարկման։
Ավելի վաղ քարոզարշավի ընթացքում իրեն մոտեցած նույն մարդկանց Փաշինյանն ասել էր, որ այս հարցով զրուցել է ՀՀ ՆԳ նախարարի հետ ու փորձել հասկանալ, թե օրենսդրությամբ անձամբ ինքն ինչպես կարող է հարցին լուծում տալ։ Պարզվել էր` օրենքով չկա ուրիշ տարբերակ, քան գնալ և 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։