ՆԳՆ ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք


2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների՝ բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի և հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է 825 միավոր զենք և մեծ քանակությամբ զինամթերք։


Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը՝ հետևողականորեն իրականացնելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրսբերմանն ուղղված միջոցառումներ։


ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Դիտումների քանակ13

Leave a comment