Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է

Քաղաքականություն

16.05.2026 | 10:52

Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում մայիսի 16-ի գիշերը «Ազոտ» քիմիական գործարանում տեղի ունեցած մի շարք պայթյուններից հետո հրդեհ է բռնկվել, ըստ Telegram ալիքների, որոնք հետևել են Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներին․ գրում է meduza.io-ն։

Ուկրաինական Exilenova+ ալիքը հրապարակել է տեսանյութեր, որոնք, ենթադրաբար, նկարահանվել են հրդեհի ականատեսների կողմից: Ռուսական Astra Telegram ալիքը ստուգել է այդ տեսանյութերը:

Ռուսական ալիքի տվյալներով՝ կադրերը նկարահանվել են Նևիննոմիսկում՝ «Հոկտեմբեր 50» հրապարակից, որը գտնվում է գործարանի տարածքից մոտավորապես 2-2.5 կիլոմետր հեռավորության վրա:

Տեղական իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանությունը գիշերը հետ է մղել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումը Նևինոմիսկի մոտակայքում: Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի խոսքով, հարձակման հետևանքով զոհեր չկան։

Նշվում է, որ սա գործարանի վրա առնվազն վեցերորդ հարձակումն է, որի արտադրանքն օգտագործվում է հրետանային արկեր պատրաստելու համար:

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment