«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մյունխենի «Բավարիան» մեկ տարով երկարաձգել է գերմանացի դարպասապահ Մանուել Նոյերի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

40-ամյա գերմանացու նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027թ․ ամառ։

«Բավարիայի» հետ պայմանագիրը մեկ տարով երկարաձգել է նաև մեկ այլ դարպասապահ Սվեն Ուիլրիխը։

Մանուել Նոյերը 2011 թվականից է հանդես գալիս «Բավարիայում», որի հետ նվաճել է 33 տիտղես, այդ թվում՝ դառնալով Գերմանիայի 13-ակի չեմպիոն ու Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։ Ընթացիկ մրցաշրջանում դարպասապահն անցկացրել է 36 հանդիպում ու բաց թողել 39 գոլ (11 «չոր» հանդիպում)։

Leave a comment