Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը


Մատենադարանց հայտնել են՝ ինչ միջոցառումներ են սպասվում թանգարանային գիշերվա ընթացքում այսօր՝ մայիսի 16-ին՝ 18:00-ից 24:00-ն։


 


-18:00՝ «Divine Harp company» երաժշտական խմբի համերգային ելույթ:


 


-18:00–19:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրություն և վարպետաց դաս։


 


-18:00–19:00՝ «Ձեռագրերի պահպանումը և նորագույն տեխնոլոգիաները» խորագրով դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի Կենսաքիմիական խմբի կրտսեր գիտաշխատող Արմեն Խորոզյան):


 


-19:00–20:00՝  Կազմերի եռաչափ սքանավորման գործընթացի մասին դասախոսություն (բանախոս՝ Մատենադարանի եռաչափ սքանավորման մասնագետ Մարգարիտա Կարապետյան):


 


-20:00–21:00՝ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների նկարազարդած՝ Անանիա Շիրակացու «Խրախճանականք» թվաբանական խնդիրների հիման վրա ստեղծված կատալոգի շնորհանդես։


 


-20:00` «Մատյանների տունդարձը» խորագրով դասախոսություն (բանախոս` Մատենադարանի ավագ գիտաշխատող, բ․գ․թ․ Տաթևիկ Մանուկյան):


 


-21:00`«Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախմբի համերգային ելույթ (հիմնադիր և գեղարվեստական ղեկավար՝ Հասմիկ Վարդանյան):

Դիտումների քանակ57

Leave a comment