ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Փաշինյանը խաղացնում է «նախկինների» թեման, քանի որ պատերազմի շանտաժն այլևս էֆեկտիվ չէ, դրա համար վերադառնում է ավանդական խոսույթին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Հաշվի առնելով ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները՝ կենսական անհրաժեշտություն է իշխանությանը փոխելը։ Ադրբեջանը թելադրում է, թե ինչպես ապրի հայ հանրությունը մշակութային և ռազմավարական մակարդակում, եթե Փաշինյանը վերընտրվի՝ դա չընդհատվող քաղաքականություն է լինելու, իշխանափոխությունը շանս է՝ իրավիճակ փոխելու», – մեկնաբանեց Բադալյանը։
Խոսելով ԵՄ-ի, Ֆրանսիայի հետ կնքված հռչակագրից՝ քաղաքագետը նկատեց, որ դա կմնա կենաց- հռչակագրի տիրույթում, եթե Հայաստանը ռազմարդյունաբերությամբ չզբաղվի։
«Հայաստանը Ֆրանսիայից հրետանի է գնում, եթե պատերազմ լինի և այն օգտագործելու կարիք լինի, լոգիստիկ առումով արկերի ներկրումը ինչպե՞ս է լինելու, սրանք կարևորագույն հարցեր են»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։