Գիշերը ռուսական ուժերը ոչնչացրել են 138 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Շաբաթ գիշերը ռուսական ուժերը Ռուսաստանի Դաշնության 15 շրջաններում, այդ թվում՝ Մոսկվայում,Ազովի և Սև ծովերի վրայով խափանել և ոչնչացրել են 138 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Անօդաչու թռչող սարքեր են խոցվել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի, Օրյոլի, Տուլայի, Կալուգայի, Լիպեցկի, Ռյազանի, Սմոլենսկի և Տվերի մարզերում, Մոսկվայի մարզում, Կրասնոդարի երկրամասում և Ղրիմում, նաև Ազովի և Սև ծովերի վրայով։

Leave a comment