Որ ակումբներն ամենաշատ եկամուտն ունեն ակադեմիաների սաների վաճառքից

CIES Football Observatory-ն ներկայացրել է սեփական ակադեմիաների սաների վաճառքից ամենաշատ եկամուտ ունեցած ակումբների ցանկը վերջին 10 տարիներին։

Տասնյակը գլխավորում է Լիսաբոնի «Բենֆիկան»։ Պորտուգալական ակումբը 10 տարում 38 ֆուտբոլիստի վաճառքից վաստակել է 589 միլիոն եվրո:

Լավագույն եռյակում են նաև Ամստերդամի «Այաքսն» ու Լոդոնի «Չելսին»։

Ակադեմիաների սաների վաճառքից ամենաշատ եկամուտ ունեցած ակումբները վերջին 10 տարում

1. «Բենֆիկա» (Պորտուգալիա) – 38 ֆուտբոլիստ, 589 միլիոն եվրո

2. «Այաքս» (Նիդերլանդներ) – 43 ֆուտբոլիստ, 454 միլիոն եվրո

3. «Չելսի» (Անգլիա) – 33 ֆուտբոլիստ, 442 միլիոն եվրո

4. «Լիոն» (Ֆրանսիա) – 31 ֆուտբոլիստ, 423 միլիոն եվրո

5. «Սպորտինգ» (Պորտուգալիա) – 40 ֆուտբոլիստ, 417 միլիոն եվրո

6. «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – 35 ֆուտբոլիստ, 414 միլիոն եվրո

7. «Ռեալ» (Իսպանիա) – 40 ֆուտբոլիստ, 395 միլիոն եվրո

8. «Մոնակո» (Ֆրանսիա) – 25 ֆուտբոլիստ, 378 միլիոն եվրո

9. «Պալմեյրաս» (Բրազիլիա) – 32 ֆուտբոլիստ, 356 միլիոն եվրո

10. «Բայեր» (Գերմանիա) -12 ֆուտբոլիստ, 339 միլիոն եվրո

Leave a comment