Հայաստանը Ռուսաստանի համար դեռևս կորած չէ՞. փորձագետը՝ ԵՄ–ի և ԵԱՏՄ–ի միջև ընտրության մասին

https://arm.sputniknews.ru/20260515/hajastany-rusastani-hamar-derevs-kvorats-che-pvordzagety-emi-ev-eatmi-mijev-yntrutjan-masin-102236845.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/0b/83822636_0:0:1422:1066_1920x0_80_0_0_00d0ad721aee8bf9ac608b6e13cda4c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ մարկեդոնով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

սերգեյ մարկեդոնով, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն

Բաժանորդագրվել

Ռուսաստանցի փորձագետի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը չի արագացնում աշխարհաքաղաքական շրջադարձը, քանի որ նման կտրուկ գործողությունները վտանգավոր են, հատկապես՝ ընտրությունների նախաշեմին:

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանը ձեռնամուխ է եղել ինտեգրացիոն առաջնահերթությունների վերաձևակերպմանը, սակայն դա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է արագացնի Հայաստանի հետ «ապահարզանը»։ Նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, Միջազգային հարաբերությունների, էթնոքաղաքական խնդիրների և անվտանգության ոլորտի փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի «Հետխորհրդային պետությունների նոր դերը» ծրագրի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը իր «Դոնսկոյ կազակ» տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:

Պուտինը փորձում էր բացատրել Երևանին՝ չդառնալ հակառուսականության գործիք․ քաղաքական մեկնաբան

Նյութում Մարկեդոնովը վերլուծում է իրավիճակն այն տեղեկատվության ֆոնին, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Ընդ որում, Հայաստանի վարչապետի բացակայության համար գտնվել են դիվանագիտական-քաղաքական կոռեկտ բանաձևեր՝ «սպասվում են ընտրություններ, իսկ վարչապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակից է և քարոզարշավի ֆավորիտներից մեկը»։

«Պաշտոնական Երևանը շեշտը դրել է երկրի ինտեգրացիոն առաջնահերթությունների վերաձևակերպման վրա, ընդ որում` ոչ հօգուտ Ռուսաստանի հետ մերձեցման։ Եվ եթե ամերիկյան վեկտորը Իրանի շուրջ վերջին միտումների լույսի ներքո ինչ-որ կերպ «խունացել» է և մղվել երկրորդ պլան, ապա եվրոպականը սկսել է նոր գույներով փայլել։ « … » Սակայն սա չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է հիմք ընդունի հայ «եվրոպականացնողների» օրակարգը և սկսի արագացնել Երևանի հետ «ապահարզանը»։ Անհրաժեշտ է ձևավորել և առաջ տանել սեփական օրակարգը։ Հայաստանը ՌԴ–ի համար դեռևս կորած չէ»,- նշում է փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանություններն անդադար խոսում են դիվերսիֆիկացիայի մասին, որը դարձել է արտաքին քաղաքականության հետագիծը որոշող առանցքային եզրույթ։ Ընդ որում, Փաշինյանի թիմի երբեմնի շատ սիրված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ավելի հազվադեպ է օգտագործվում հանրային տիրույթում, քան նախկինում։ Մարկեդոնովը նշում է, որ ներկայում այդ կառուցակարգը դառնում է ավելի շուտ հովանոցային հասկացություն, այլ ոչ թե գլխավոր հանրային կարգախոս։

Փորձագետի կարծիքով՝ վարչապետ Փաշինյանը չի արագացնում աշխարհաքաղաքական շրջադարձը, քանի որ նման կտրուկ գործողությունները վտանգավոր են, հատկապես ընտրությունների նախաշեմին: Չէ՞ որ ՔՊ-ի օգտին քվեարկում են ոչ միայն արևմտամետ ՀԿ-ների «շահառուները», այլև շատ մարդիկ, որոնք ևս ռուսամետ են և տնտեսապես կապված նույն ԵԱՏՄ-ի հետ (նույնիսկ եթե այդ փաստը վերլուծականորեն չեն գիտակցում)։ Հեղինակի խոսքով` «այստեղ և հիմա» սովորական սխեման քանդելը չի բխում «Փաշինյանի և ընկերության» շահերից։

Ռուսաստանն ու Հայաստանը բարդ հարաբերություններ ունեն Արևմուտքի պատճառով. Լավրով

Քաղաքագետը փաստում է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չստացան նույնիսկ առանց վիզայի ռեժիմը՝ որպես ուկրաինա-վրացա-մոլդովական սցենարով «նվեր» հունիսի 7-ի ընտրություններին, թեև Երևանում երկու օրվա ընթացքում անցկացվեցին միանգամից մի քանի հայ-եվրոպական գագաթաժողովներ, իսկ ԵՄ ղեկավարությունը հավաստիացնում էր, թե Հայաստանը դառնում է եվրոպական քաղաքական ճարտարապետության մաս և համաեվրոպական երկխոսության հարթակ: Ընդամենը եղան առավելագույն քանակի հայտարարություններ և նվազագույն քանակի պարտավորություններ: Հայաստանը միայն փորձում են դարձնել ևս մեկ եվրասիական գաղափարականացված հարթակ Ռուսաստանին «զսպելու» համար։

Միևնույն ժամանակ, ըստ Մարկեդոնովի, ՔՊ-ի ցանկացած ընտրական հաջողություն (բացառությամբ հաղթանակի) չի նշանակի Հայաստանի նկատմամբ ռուսական ազդեցության լիակատար կորուստ: Մարկեդոնովը ամփոփում է՝ այդ ազդեցության համար անհրաժեշտ կլինի պայքարել` նախևառաջ բացատրելով, որ եվրոպական և եվրասիական ինտեգրման միջև իրական ընտրություն չկա։

Ամեն ինչ հենց այսպես սկսվեց Ուկրաինայում. Վոլոդինը՝ Հայաստանի քաղաքականության մասին

Leave a comment