ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հանդիպումը ՀԱՊԿ անդամ պետությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ՝ նվիրված Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 34-ամյակին։
Թաալաթբեկ Մասադիկովը ներկայացրել է կուտակված քաղաքական, ուժային, տեղեկատվական-վերլուծական ներուժը և զարգացման հեռանկարները։ Նա նաև տեղեկացրել է Կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող իրավիճակի և միջազգային անվտանգության մի շարք արդիական հարցերի շուրջ համատեղ մոտեցումների մասին։
Հանդիպման ընթացքում առաջարկ է հնչել ՀԱՊԿ-ին առընթեր լրագրողական ակումբ ստեղծելու վերաբերյալ, որի նպատակն է լինելու տեղեկատվության օպերատիվ փոխանակումն ու Կազմակերպության գործունեության տեղեկատվական աջակցությունը։