Էջմիածնում վիճաբանություն է եղել․ տուժել է Մանվել Գրիգորյանի թոռը

https://arm.sputniknews.ru/20260515/ejmiatsnum-vitshabanutjun-e-eghel-tuzhel-e-manvel-grigvorjani-tvory-102242652.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27942150_208:0:1392:888_1920x0_80_0_0_e25727ddb454bbe6475b0f152fb3dee3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էջմիածին, դանակահարություն, կրակոց

էջմիածին, դանակահարություն, կրակոց

Բաժանորդագրվել

Վիճաբանության մասնակիցների մեջ եղել է ոչ միայն Մանվել Գրիգորյանի դստեր, այլև որդու երեխան։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Էջմիածնում վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել է հանգուցյալ գեներալ Մանվել Գրիգորյանի դստեր, նախկին դատավոր Նաիրա Գրիգորյանի որդին՝ Սեյրան Արտակի Պողոսյանը։ Տեղեկությունը հայտնում է ArmLur.am-ը։

Պարբերականը նշում է, որ վիճաբանողների մեջ է եղել նաև Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի որդին։

ՆԳՆ ոստիկանությունից էլ մայիսի 14-ին հայտնել էին, որ Վաղարշապատի համայնքային ոստիկանները խուլիգանության դեպք են բացահայտել, հայտնաբերվել է հանցագործության գործիք մեկնարկային ատրճանակը։

Նշվել էր, որ մայիսի 14-ին՝ ժամը 10։40-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել Էջմիածնի բնակիչ 15-ամյա մի պատանի։ Ոստիկանությունից նաև տեղեկացրել էին, որ Էջմիածնում խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և բաժին են տեղափոխվել տեղի բնակիչ 18-ամյա երկու երիտասարդներ։

«Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչն ու նրա ընկերները վիճաբանել են բուժօգնության դիմած և արդեն ձերբակալված երիտասարդների հետ, որի ընթացքում էլ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն, իսկ 18-ամյա էջմիածինցին մեկնարկային ատրճանակով երկու անգամ կրակել է օդ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներով։

Հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մասնակից բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով։

Leave a comment