Սահմռկեցուցիչ է տեսնել զոհվածի մոր և Փաշինյանի միջև վեճը, հավաքվածները ծիծաղում էին

Փաշինյանի խայտառակ ռեյտինգին ենք ականատես լինում, նույն մարդկանց են ավտոբուսով ման տալիս տարբեր վայրերում, վարչական ռեսուրս կիրառում, նախընտրական «տասովկայի» մեջ ներգրավում բոլորին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանը ռացիոնալ դաշտում չի գործում, իր ընտրազանգվածի վրա է աշխատում, նրան պատասխանելը ոչ մի արդյունք չի տա։ Սահմռկեցուցիչ էր այսօր տեսնել զոհվածի մոր և Փաշինյանի միջև վեճը, թե ինչ տոնով էր խոսում Փաշինյանը, հավաքվածները նույնիսկ ծիծաղում էին», – մեկնաբանեց պատգամավորը։

Խոսելով Եվրոպական քաղաքական համայնքի՝ Հայաստան այցի մասին, Մամիջանյանը նկատեց, որ նախընտրական փարթի էր, որն օգտագործվեց Փաշինյանի օգտին։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment