Գիտնականները պարզել են՝ ինչպես իջեցնել արյան ճնշումը առանց դեղերի

Կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է զգալիորեն նվազեցնել արյան բարձր ճնշումը նույնիսկ առանց դեղորայքի օգտագործման։ Այս եզրակացության են եկել գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine-ում։

Հետազոտողները վերլուծել են 31 կլինիկական ուսումնասիրության տվյալներ, որոնց մասնակցել է ավելի քան 1345 մարդ։ Գիտնականները համեմատել են տարբեր ֆիզիկական վարժությունների ազդեցությունը օրվա ընթացքում արյան ճնշման ցուցանիշների վրա և պարզել, որ ամենաարդյունավետը համակցված մարզումներն են՝ կարդիո և ուժային վարժությունների համադրությամբ, ինչպես նաև բարձր ինտենսիվության ինտերվալային մարզումները։

Մասնագետների տվյալներով՝ նման ֆիզիկական ծանրաբեռնվածությունը միջինում նվազեցրել է սիստոլիկ ճնշումը 5-6 միլիմետր սնդիկի սյան չափով։ Լավ արդյունքներ են ցույց տվել նաև սովորական աերոբիկ ակտիվությունները՝ քայլքը, վազքը և հեծանվավարությունը։ Գիտնականների խոսքով՝ կանոնավոր մարզումները բարելավում են անոթների վիճակը և նվազեցնում սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը։

Leave a comment