ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղի կեղծ սերիայի ահազանգ է ստացել

Բաժանորդագրվել

Տեսչական մարմինը հորդորում է ուշադիր լինել և խուսափել կեղծված դեղի օգտագործումից։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կրկին դեղի կեղծ սերիայի ահազանգ է ստացել. կեղծվել է Ֆ. Հոֆման-Լյա Ռոշ ընկերության Տեցենտրիք կաթիլաներարկման լուծույթի 60 մգ/մլ, 20 մլ ապակե սրվակի H0044B01 սերիան։

«Օրիգինալ արտադրանքի հետ համեմատության արդյունքում ընկերությունը արձանագրել է փաթեթավորման և պիտակավորման էական տարբերություններ` միաժամանակ փաստելով, որ H0044B01 (սրվակի պիտակի վրա նշված է N B0044) սերիայի համարով Տեցենտրիք դեղ ընկերության կողմից երբևէ չի արտադրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Տեցենտրիք (ատեզոլիզումաբ) N H0044B01 սերիայի վերաբերյալ տվյալներ չկան օրենսդրությամբ սահմանված կարգով ներմուծման փորձաքննություն անցած դեղերի բազայում։

Տեսչական մարմինը հորդորում է ուշադիր լինել և խուսափել N7796 սերիայով դեղի օգտագործումից:

Հակաքաղցկեղային թանկարժեք դեղի կեղծման ահազանգ է ստացվել ՀՀ–ում

Leave a comment