Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհվածների անունները կան > կայքում: Նա հավելել է․>։ Ուրեմն՝ ԱՆԻՖ հիմնադրամով 25 միլիարդ դրամ մսխած,Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի համար նրան պետբյուջեից 6 միլիոն դոլար տված, իրենք իրենց պետբյուջեի միլիոնավոր դրամներով պարգևատրածները մի քանի միլիոն դրամ չեն ճարել, որ անցած 5 տարում 44-օրա պատերազմում բոլոր զոհվածների տվյալներով մատյան հրապարակեն ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը չեմ, սակայն նա 2008 թվականի գարնանից պետական պաշտոն չի զբաղեցրել, ո՞նց կարող էր 2020թվականի պատերազմի պատճառը լինել։ Ռ․ Քոչարյա՞նը և ընդդիմությո՞ւնն են հրաժարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից , բանակցությունները վարել թաքուն, սեփական , 0-ական կետից․ Ստեփանակերտի հանրահավաքում գոռացել ՝>,առանց հրթիռ ինքնաթիռներով խաբել ժողովրդին, Ադրբեջանի հետ բանակցություններում առաջադրել Մյունխենյան անհեթեթ սկզբունքները։ Ընդդիմությո՞ւնն է > պարտվել պատերազմում, Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Ալեն Սիմոնյանն էր նռները ձեռքին 2019-ին նկարվում ,ասում՝ Աղդամը իմ հայրենիքն է։ Նա հիմա ուզում է իրենց մեղքերն ուրիշների վիզը գցել։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից