Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ հայտարարել է, որ ներկայում ինքն իր երեխաներին խորհուրդ տա չէր ապրել կամ սովորել Միացյալ Նահանգներում՝ մատնանշելով արագ փոփոխվող սոցիալական մթնոլորտը և սահմանափակ հնարավորությունները նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար, հայտնում է Reuters-ը:

Վյուրցբուրգում անցկացված կաթոլիկ համագումարի ժամանակ երիտասարդների առջև ունեցած իր ելույթում Մերցն ասել է, որ մարդիկ չափազանց հակված են աշխարհի վիճակի մասին մտածել «աղետի ռեժիմով», և գերմանացիներին կոչ է արել ավելի մեծ լավատեսությամբ վերաբերվել սեփական երկրի ներուժին:

«Ես հաստատապես հավատում եմ, որ աշխարհում քիչ երկրներ կան, որոնք հատկապես երիտասարդների համար այնպիսի մեծ հնարավորություններ են առաջարկում, ինչպիսիք ունի Գերմանիան։ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ, այնտեղ կրթություն ստանալ և աշխատել միայն այն պատճառով, որ այնտեղ հանկարծակի սոցիալական կլիմա է ձևավորվել»,- ասել է երեք երեխաների հայր 70-ամյա Մերցը: «Այսօր Ամերիկայում ամենակրթված մարդիկ անգամ աշխատանք գտնելու մեծ դժվարություններ ունեն»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:

Leave a comment