ՌԴ–ն առաջարկում է ԲՐԻԿՍ–ի համար նոր ներդրումային հարթակ ստեղծել. Լավրով

https://arm.sputniknews.ru/20260515/rdn-arajarkum-e-briksi-hamar-nvor-nerdrumajin-hartak-steghtsel-lavrvov-102244731.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_49:0:849:600_1920x0_80_0_0_6aae6bea9c9d49ab5f388a2925780af1.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բրիկս, սերգեյ լավրով

ռուսաստան, բրիկս, սերգեյ լավրով

Բաժանորդագրվել

Լավրովի խոսքով` հարթակը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռուսաստանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների համար նոր ներդրումային հարթակ ստեղծել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ռուսաստանն առաջարկում է որպես հեռանկարային գործիք նոր ներդրումային հարթակ ստեղծել, որը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել, այդ թվում՝ թվային ակտիվների օգտագործման միջոցով, մեր միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար», – ասել է Լավրովը ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում:

Ինչպես նշել է ՌԴ արտգործնախարարը, ԲՐԻԿՍ-ը հանդես է գալիս որպես ավելի արդար բազմաբևեռ աշխարհակարգի կողմնակից ուժերի համախմբման կետ:

Նրա խոսքով՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ ԲՐԻԿՍ-ի համատեղ գործունեությունը հատկապես արդիական է այն դեպքում, երբ մի շարք երկրներ դրանք օգտագործում են իրենց ոչ հարմար կառավարությունների վրա ճնշում գործադրելու համար:

«Հաշվի առնելով միջազգային կայունության սպառնալիքների համալիր բնույթը՝ հատուկ ուշադրություն ենք դարձնում ԲՐԻԿՍ ձևաչափով ահաբեկչության և ծայրահեղականության, կոռուպցիայի, թմրանյութերի ապօրինի շրջանառության հակազդման, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ոլորտում անվտանգության ապահովման ուղղությամբ համագործակցության ամրապնդմանը։ Նման համատեղ աշխատանքը հատկապես արդիական է, երբ մի շարք երկրներ այս հարցերն օգտագործում են որպես պատրվակ անցանկալի կառավարությունների վրա տնտեսական, քաղաքական և նույնիսկ ռազմական ճնշման համար», – ասել է Լավրովը։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006 թվականին Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, իսկ 2011 թվականին կազմակերպությանը միացավ Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ 2024 թվականի սկզբին ԲՐԻԿՍ-ին միացան ևս մի շարք երկրներ։

ԲՐԻԿՍ-ի երկրների համար նոր վճարային համակարգը Հայաստանի շուկա մտնելու ուղիներ է փնտրում

Leave a comment