Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ

https://www.youtube.com/watch?v=3KB4gacmpWo


Ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն։         


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ այդ ուղղությամբ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների հետևողական աշխատանքը միտված է ոչ միայն հանցավոր դրսևորումների կանխարգելմանը, այլև քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությանը։


 


2026 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների՝ բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի և հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ  խուզարկությունների արդյունքում, հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է 825 միավոր զենք և մեծ քանակությամբ զինամթերք։


 


Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը՝ հետևողականորեն իրականացնելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրսբերմանն ուղղված միջոցառումներ։


 


ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Leave a comment