44-օրյա պшտերազմի հետևանքով հայկական կողմից զnհվել է 3,833 մարդ․ Ալեն Սիմոնյան
44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից զոհվել է 3,833 մարդ, Արմավիրում հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ալեն Սիմոնյանը։
«Սրանք հաստատված թվեր են, հարուցված են քրեական գործեր»,- նշել է նա՝ հավելելով, որ անհայտ կորած է 160 մարդ:
Սիմոնյանը ընդդիմությանը մեղադրել է, որ արհեստականորեն ուռճացնում են զոհվածների թիվը։
«Ինչո՞ւ եք փորձում զոհերի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»,- ասել է նա։