Փաշինյանը շոու արեց երեկ. Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

15.05.2026 | 19:31

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Զեյթուն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ քննադատել է Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի հեռակա բանավեճերը՝ դրանք որակելով անիմաստ շոու, որը հանրությանը շեղում է բուն խնդիրներից և ապագայի ծրագրերից:

Ներկայացնելով իրենց քաղաքական ուժի այլընտրանքային ուղին՝ նա նշել է.

«Մենք եկել ենք ասելու, որ առաջարկում ենք հաղթանակ՝ անարյուն, առանց պատերազմի: Մենք առաջարկում ենք Ադրբեջանին հաղթել տնտեսական մրցակցության մեջ: Մենք՝ հայերս, դա կարող ենք, որովհետև հայ մարդը աշխատասեր է, հնարամիտ է ու կարողանում է խորանալ գիտության մեջ: Մեր ռեսուրսները ճիշտ օգտագործելով՝ մենք կարող ենք հնգապատկել մեր բյուջեն և 5 տարում հասնել 45 միլիարդ դոլարի բյուջեի, որը 2 անգամ ավելի է, քան Ադրբեջանի այսօրվա բյուջեն: Նման իրավիճակում Ալիևը մեզ հետ չի խոսելու անկլավներից ու նախապայմաններ չի դնելու»։

Որպես պետության զարգացման և անվտանգության երաշխիք՝ քաղաքական գործիչն ընդգծել է արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորի կարևորությունը՝ խիստ քննադատելով ռուսամետ գործիչներին.

«Մենք այն ամենաառաջիններից ենք, որ մշտապես ասել ենք՝ Ադրբեջանի հետ համաձայնության փաստաթուղթը պիտի ստորագրվի Վաշինգտոնում, ոչ թե Ռուսաստանում և Մոսկվայում: Մենք գտնում ենք, որ մեր՝ Ազգային ժողովում լինելը, գերկարևոր է ՀՀ-ի համար… Եթե վաղվա ԱԺ-ում դուք ձեր քվեն տաք և ներկայացված լինեն նաև արևմտամետներ, այդ նույն Արևմուտքը կտեսնի, որ հայ մարդը ընտրություն է կատարել, և աշխարհի դռները կբացվեն մեր առաջ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment