Ալիևը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»

Քաղաքականություն

15.05.2026 | 17:39

Մեր համագործակցությունը թյուրքական երկրների հետ տրանսպորտի ոլորտում ընդլայնվում է։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ղազախստանի Թուրքեստան քաղաքում անցկացված Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում ունեցած ելույթում:

«Գլոբալ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում Միջին միջանցքի կարևորությունը մեծանում է։ Զանգեզուրի միջանցքը, որն իրականացվում է, կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը»,- նշել է նա։

Ըստ Ալիևի՝ Միջին միջանցքում պարզեցվում են մաքսային ընթացակարգերը: Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում մշակված «e-Permit» համակարգն ապահովում է էլեկտրոնային թույլտվությունների արագ տրամադրումը։

Նա նաև հայտարարել է, որ «թյուրքական աշխարհը պետք է դառնա 21-րդ դարի ազդեցիկ աշխարհաքաղաքական ուժի կենտրոններից մեկը, իսկ Ադրբեջանը շարունակելու է բոլոր ջանքերը գործադրել Թյուրքական պետությունների կազմակերպության ամրապնդման համար»:

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment