Արդեն կառուցվող «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Ընդլայնվում է մեր համագործակցությունը թյուրքական պետությունների հետ տրանսպորտային ոլորտում։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է մեծանում»,- նշել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Միջին միջանցքի երկայնքով մաքսային ընթացակարգերը պարզեցվում են։
«e-Permit համակարգը, որը մշակվել է Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում, ապահովում է էլեկտրոնային թույլտվությունների օպերատիվ տրամադրումը»,- ընդգծել է նախագահ Իլհամ Ալիևը։