Ռոսսելխոզնադզորը կստուգի մի շարք հայկական ձեռնարկություններ

https://arm.sputniknews.ru/20260515/rvosselkhvoznadzvory-kstugi-mi-sharq-hajkakan-dzernarkutjunner-102233503.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1645/97/16459785_0:126:2562:2048_1920x0_80_0_0_0ddb082dc380f80eddfb9b0bf09ebde3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռոսսելխոզնադզոր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ստուգումներ, ձուկ

ռոսսելխոզնադզոր, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ստուգումներ, ձուկ

Բաժանորդագրվել

Գերատեսչությունը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները դադարեցվել են։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ռոսսելխոզնադզորը Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում ստուգումներ կիրականացնի մի շարք հայկական ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով:

Ռոսսելխոզնադզորն ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը

Գերատեսչությունում հայտարարել են, որ ներմուծված ծիածանափայլ իշխանի նյութերի նախնական ստուգումն ու վերլուծությունը Ռոսսելխոզնադզորում կասկածներ են առաջացրել հումքի ծագման վերաբերյալ, որից ստացվել է արտադրանքը:

«Անասնաբուժական փաստաթղթերում նշված ծիածանափայլ իշխանը մորֆոլոգիական հատկանիշներով չի համապատասխանել ներմուծված ձկներին։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գույն և աննորմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ: Սա վկայում է ձկան՝ այլ տեսակի սաղմոնազգիների ընտանիքին կամ այլ տեսակի իշխանի պատկանելության մասին, ինչը ապրանքի կեղծման նշան է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ռոսսելխոզնադզորում հավելել են, որ սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է ընկնել հատուկ տնտեսական միջոցառումների (պատժամիջոցների) գործողությունների տակ։

Բացի այդ իսկական հայկական և բուսասանիտարական առումով անվտանգ արտադրանք ստանալու նպատակով հայկական կողմի խնդրանքով նախատեսվում է Ռոսսելխոզնադզորի ստուգումների անցկացում հանրապետության բուսաբուծական ձեռնարկություններում:

Ծառայությունը մտահոգություն է հայտնել Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների մեջ ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճի վերաբերյալ։

ՀՀ–ից ՌԴ պտուղ–բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ պահանջները․ ՍԱՏՄ

Գերատեսչությունում հավելել են, որ Ռոսսելխոզնադզորի տարածքային վարչության ուժերով ներկայում ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան արտահանվող կարանտինային արտադրանքի բուսասանիտարական հսկողությունը, իսկ ընթացիկ տարվա մայիսի 19-ից պլանավորվում է Ռոսսելխոզնադզորի կենտրոնական մարմնից ներգրավել լրացուցիչ մասնագետներ։

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ Հայաստանից արտահանվող ապրանքների վերահսկողությունը կուժեղացվի:

Leave a comment