«Իրենց իշխանությունը պահելու համար ստեղծում են քաոս, որ կարողանան կառավարել այդ քաոսը: Իրենք չտեսի նման եկան իշխանության, չտես մարդուց ավելի ագահ մարդ գոյություն չունի: Այս մարդիկ այդ սկզբունքով են շարժվում առաջ, ագահությունը խեղդում է իրենց, իրենք չեն պատկերացնում այս կյանքն առանց իրենց իշխանության ու աթոռների:
Նա իշխանության է եկել ընդամենը մեկ բառով՝ «ի հեճուկս», բայց երկիր կառավարելու համար միայն հակառակվելը բավարար չէ, պետք է ունենալ տվյալներ, որոնք այս իշխանությունը չունի: Նիկոլ Փաշինյանի առավելագույն պոտենցիալը կարող էր լինել Ենոքավանում մի խոզաբուծարան կառավարելը։ Այս մարդիկ կորցրել են կապը իրականության հետ, նրանք չեն հանգստանալու և գնալու են նորանոր միակողմանի զիջումների, ինչը կործանարար է մեր պետականության համար»,- նշել է Կարապետյանը:
Այս մասին Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը: