Գերմանիայի կանցլերը խոստովանել է, որ իր աշխատանքը դժվարացել է Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ իր աշխատանքը դժվարացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո։ 

Հարցազրույցի ընթացքում Մերցին հարցրել են, թե արդյոք դժվար է կանցլեր լինել «Թրամփի շրջանում»։ «Կարելի է այդպես ասել», – պատասխանել է քաղաքական գործիչն իսպանական ABC թերթին տված հարցազրույցում։

Կանցլերն ասել է, որ նախընտրում է չմասնակցել Թրամփի հետ հրապարակային վեճերին։ Մերցի խոսքով՝ նրանք, ովքեր փորձել են բացահայտորեն բախվել ամերիկացի նախագահի հետ, «վատ է ավարտվել»։ Լրագրողը որպես օրինակ բերել է Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունը։

«Իհարկե։ Ես հարմարվում եմ իմ զրուցակիցներին», – նշել է Մերցը։

Leave a comment